շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը. Մանուկյանն ու Քոչարյանը հանդիպել են իրենց համակիրների հետ

Պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը. Մանուկյանն ու Քոչարյանը հանդիպել են իրենց համակիրների հետ

Այսօր Արմավիրում, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի հետ հանդիպեցինք մեր բազմաթիվ համակիրների, հայրենակիցների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նրանցից շատերը Դիմադրության շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին եւ երբեք չէին նահանջում։ Ներկա էին նաեւ Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։

Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների եւ անելիքների մասին։ Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»,-նշել է նա:

  • Կիսվել: