ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Պետք է ի ցույց դնենք, որ սա հարձակում է ընդդեմ ՀՀ պետականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության. Փաշինյան

Պետք է ի ցույց դնենք, որ սա հարձակում է ընդդեմ ՀՀ պետականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության. Փաշինյան

Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն և մեր խնդիրն է, բոլոր միջազգային խնդիրները գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. «Մեծ հաշվով վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ բան չի փոխվել։ Նա վարում է ագրեսիվ քաղաքանություն, 44-օրյա պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել։ Մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ»։

Ըստ Փաշինյանի Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների. «Եվ, մենք ի ցույց պետք է դնենք, որ սա հարձակում է ընդդեմ Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության և ժողովրդավարության»։

Փաշինյանն ասաց, թե մասնակցելու է ժողովրդավարության գագաթաժողովին և ի ցույց է դնելու, որ կան ուժեր, որոնք ուզում են տարածաշրջանը վերածել ջունգլիների։

  • Կիսվել: