հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խուսափենք պատերազմից, պարտություններից, ավերածություններից. Թևանյան (տեսանյութ)

Պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խուսափենք պատերազմից, պարտություններից, ավերածություններից. Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Կառավարության շենքի ֆոնին՝ քաղաքացիներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել ընտրություններին:

«Մեր հետևում դուք տեսնում եք կառավարության շենքը: Հունիսի 7-ի ընտրություններին Հայաստանի քաղաքացիները պետք է ակտիվորեն մասնակցեն և կառավարությունից հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, որպեսզի մենք խուսափենք պատերազմից, պարտություններից, ավերածություններից»,-նշել է նա:

Թևանյանը հավելել է, որ «Մայր Հայաստան»-ը ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ և ակտիվորեն մասնակցելու է քարոզչությանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: