կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պետք է հաշվի առնել, թե ռուս սահմաապահների բացակայությունն ինչպե՛ս կազդի ՀՀ անվտանգության վրա. Զախարովա

Պետք է հաշվի առնել, թե ռուս սահմաապահների բացակայությունն ինչպե՛ս կազդի ՀՀ անվտանգության վրա. Զախարովա

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուս սահմանապահների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի երկկողմ պայմանագիրն է։ Այն ունի անժամկետ բնույթ և ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հայ զինակից եղբայրների հետ հսկում են ՀՀ սահմանները և բազմիցս գործով հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը:

«Մեր կարծիքով՝ եթե մտածում ենք Հայաստանի Հանրապետության սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության մասին, ապա պետք է հաշվի առնել, թե նրանց բացակայությունն ինչպես կազդի երկրի անվտանգության վրա՝ տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորման բացակայության պայմաններում»:

 

  • Կիսվել: