հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզնից, մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք․ Ալիև

Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզնից, մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք․ Ալիև

Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Կովսական (Զանգելան) այցի ընթացքում նա, մասնավորապես, նշել է. «Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք: Քանի դեռ հայկական հասարակությունում գոյություն ունեն այնպիսի ուժեր, որոնք ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով, մենք պետք է զգոն լինել»:

Ադրբեջանի նախագահը նաև հնչեցրել է մեղադրանքների հերթական չափաբաժինը հայկական կողմի հասցեին՝ հայտարարելով, մասնավորապես, 60 հազար հեկտար անտառային ֆոնդի «ոնչացման» մասին։

  • Կիսվել: