երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պետդեպը ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերակատարությունը հակամարտության կարգավորման հարցում

Պետդեպը ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերակատարությունը հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն ամենօրյա ճեպազրույցների ժամանակ անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, ըստ որի «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման վրա»: Խոսնակը անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք նախորդ շաբաթ Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմումը։

«Այս թեման (Հայ- ադրբեջանական հարաբերությունները- խմբ․) քննարկվում է մեր բոլոր զրույցներում, կամ պետքարտուղար Բլինքերի և արտգործնախարար Ֆիդանի միջև բոլոր զրույցներում: Այսպիսով, ես կոնկրետ տվյալներ չեմ տա, բայց դա մի բան է, որը նրանք պարբերաբար քննարկում են, երբ անձամբ են հանդիպում կամ հեռախոսով են խոսում:

Մենք ողջունում ենք, որ Թուրքիան արդյունավետ դեր է խաղում այս հակամարտության կարգավորման գործում ։ Մենք համաձայն ենք, որ ԱԳ նախարարն ասել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է, և մենք կաջակցեինք երկու կողմերի միջև ուղիղ բանակցություններին ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Միլլերը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: