կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պետդեպը կարևորել է Երևանի և Բաքվի դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար

Պետդեպը կարևորել է Երևանի և Բաքվի դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար

Վաշինգտոնը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, և շարունակում է ներգրավվել երկու երկրների ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները, ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Կարևոր է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, նաև ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ կարևորելով Երևանի և Բաքվի դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք ողջունում ենք այդ ջանքերը», - ասել է Միլլերը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: