շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության․ Արսեն Ջուլֆալակյան

Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության․ Արսեն Ջուլֆալակյան

Փաստորեն, մինչև հիմա շատերը չեն հասկացել, որ պետություն/պետականություն ունենալն ու պահելը շատ բարդ, աշխատատար գործ է՝ այն էլ մեր ռեգիոնում։ Այս մասին ասվում է ԱԺ նախկի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի գրառման մեջ, որում կարդում ենք․

«Հետպատերազմյան շրջանում ամենից շատ զարմացնում է (շատ մեղմ ասած) առաջին հայացքից բավականին ադեկվատ մարդկանց կողմից հնչեցված հետևյալ հարցը.

- Ճի՞շտ չէ՝ լրիվ ազատվենք Արցախից, հանգիստ ապրենք։ 29.000 քառ. կմ էլ է հերիք լավ պետություն կառուցելու համար։ Ինչքա՜ն անմշակ, չբնակեցված հողեր ունենք։ Դրանք կօգտագործենք։ Թե չէ սաղ կյանքներս տանջվելու ենք...

Փաստորեն, մինչև հիմա շատերը չեն հասկացել, որ պետություն/պետականություն ունենալն ու պահելը շատ բարդ, աշխատատար գործ է՝ այն էլ մեր ռեգիոնում։ Այդ նույն մտածելակերպով կարելի է վաղն էլ հրաժարվել Սյունիքից, Գեղարքունիքից, Լոռուց և այդպես շարունակ, մինչև տեսնենք, թե վերջում մեզ ինչ կբարեհաճեն թողնել, և կբարեհաճե՞ն արդյոք, թե՞՝ ոչ։ 

Հ. Գ. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության»։

  • Կիսվել: