կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք նրան կսպասենք. Պեսկովը տեղյակ չէ՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին

Մենք նրան կսպասենք. Պեսկովը տեղյակ չէ՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովներին

Կրեմլը դեռևս տեղյակ չէ, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ տարեվերջին կայանալիք՝ ԱՊՀ ոչ պաշտոնական և ԵԱՏՄ գագաթաժողովներին: Այս մասին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Դեռ չգիտենք։ Բոլորը հրավիրված են: Բոլորը ողջունեցին այս որոշումը: Այն ընդունվել է այն ժամանակ, երբ, ցավոք, Փաշինյանը չի մասնակցել։ Բայց հայկական կողմը շատ լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ դա ավանդական ձևաչափ է։ Իհարկե, մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում՛՛,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: