հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊԵԿ-ը «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում վարչարարություն իրականացնելու մասին հայտարարություն է տարածել

ՊԵԿ-ը «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում վարչարարություն իրականացնելու մասին հայտարարություն է տարածել

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Կոմիտեն հորդորում է  հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:

  • Կիսվել: