չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2022 թվականի առաջին չորս ամսիներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել են 30 միլիարդ դրամով

2022 թվականի առաջին չորս ամսիներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել են 30 միլիարդ դրամով

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2022 թվականի առաջին չորս ամսիներին պետական բյուջեի եկամուտների պլանը գերակատարել են 30 միլիարդ դրամով:

Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ տուրքով ինչքա՞ն են ավելի հավաքել, Բադասյանն էլ ասաց, թե ապրիլի 21-ի դրությամբ 19,6 միլիարդ է կազմել տուրքի հավաքագրումը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ այլ թիվ նշեց՝ երեկվա դրությամբ 24 միլիարդ է եղել, 24,6 էլ եղել է անցած տարի:

«48,6 միլիարդ դրամ ունենք հիմա», - ասաց Խաչատրյանը:

Նիկոլ Փաշինյանին զայրացրեց, որ տարբեր թվեր են հնչում:

«Թիվը ասեք, դժվա՞ր է պարզել, 10 րոպե է պարզում ենք, թե ինչքան ա, պարզ հարց եմ տալիս, ասում եմ՝ առաջին օրից մինչև հիմա ինչքա՞ն գումար ենք հավաքել, չորս տարբեր թիվ եք ասում», - նշեց վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: