Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները սկսելու պայմանավորվածության մասին։ Այս մասին նա ասել է Սոչիում՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։
«Կա երկու կողմերի շահագրգռվածությունը իրավիճակի նորմալացման, իրադրության դրական զարգացման մեջ: Բոլորը շահագրգռված են հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, այդ թվում՝ Ռուսաստանը: Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև հավելել է. «Ակնհայտ է, որ հարցը բարդ է, այն մեզ հասել է դեռևս ԽՍՀՄ-ից, հստակ սահման չի եղել, բայց այս ամենի մասին խոսելու հնարավորություն կա: Երկու գործընկերներիս հետ էլ համակարծիք եմ այն հարցում, որ որքան շատ լինեն շփումները, այդ թվում՝ ուղիղ, այնքան ավելի լավ»:
Անդրադառնալով Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակին և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ՌԴ նախագահն ասել է, որ երկու երկներն էլ, նաև ՌԴ-ն հետաքրքրված են իրավիճակի կայունացմամբ և կարգավորմամբ, հաղորդակցությունների ապաշրջափակմամբ: