կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել Հայաստանում և Օմանում գործող ԶԼՄ-ների միջև անմիջական համագործակցությունը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել Հայաստանում և Օմանում գործող ԶԼՄ-ների միջև անմիջական համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարի Օմանի Սուլթանություն այցի շրջանակներում մարտի 18-ին Մասկատում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ, լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Անի Բադալյանը հանդիպում է ունեցել Օմանի ԱԳՆ հաղորդակցության և լրատվամիջոցների կենտրոնի ղեկավար Թուրայա ալ Տաի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Ընդգծվել է Հայաստանի և Օմանի միջև զարգացող ակտիվ քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել Հայաստանում և Օմանում գործող ԶԼՄ-ների միջև անմիջական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների մշակույթի և պատմության փոխադարձ ճանաչելիության ավելացումը: Անդրադարձ է կատարվել «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումին:

 

  • Կիսվել: