ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատրաստակամ ենք սատարել Հայաստանին հումանիտար հարցերում, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացներում աջակից լինել․ Հունաստանի ԱԳ նախարար

Պատրաստակամ ենք սատարել Հայաստանին հումանիտար հարցերում, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացներում աջակից լինել․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանն առաջին իսկ պահից դիտարկում է Կովկասյան տարածաշրջանի գործողությունները, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնել հայ ժողովրդին և ուղարկել ենք հումանիտար աջակցություն նրանց, որ կարիքի մեջ էին այս զանգվածային վայրագ գործողություններից հետո: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը:

«Հունաստանը հիմնվում է հիմնաքարային առաքելությունների վրա և ընդունում է տարածաշրջանային ինքնիշխանությունը, և գտնում է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղել այս սկզբունքների, հիմնաքարային սկզբունքների հիման վրա:

Մենք բացառում ենք ցանկացած տեսակի ուժի կիրառումն ու ագրեսիան, և մենք ջատագովն ենք երկխոսության: Այս առումով մենք համատեղել ենք այն երկկողմանի հայտարարությունը, որը ստացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը թույլ է տալիս գերիների երկկողմանի ազատ արձակում և վստահության մակարդակի բարձրացում: Ենթադրում ենք, որ զրույցները, քննարկումները կվերամեկնարկեն՝ կոնսոլիդացնելով անվտանգությունը և կայունությունը Հարավկովկասյան այս տարածաշրջանում:

Առաջնորդող սկզբունքները երկու կողմերի համար պետք է լինեն երկարաժամկետ, [այն է`] կայուն տարածաշրջանային խաղաղությունը և բարեկամական հարաբերությունները հարևան երկրների միջև»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ներառված սկզբունքներին՝ Հունաստանի ԱԳ նախարարը դրանք որակեց «իրատեսական և ներառական»:

Յորղոս Գերապետրիտիսը նաև հայտարարեց, որ Հունաստանը պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ին թե՛ հումանիտար օգնության հարցում, թե՛ խաղաղության հաստատման գործընթացներում:

«Դուք կարող եք ամեն առումով ձեր հույսը դնել Հունաստանի Կառավարության և Հունաստանի ժողովրդի վրա»,- ելույթը եզրափակելով՝ հայտարարեց նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: