երեքշաբթի, հունիս 28
28 / 6 / 2022
Պատրաստ եմ հրավիրել ընդդիմությանը, լսել իրենց տեսակետները, սակայն իրենց ցանկությունը չկա. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Պատրաստ եմ հրավիրել ընդդիմությանը, լսել իրենց տեսակետները, սակայն իրենց ցանկությունը չկա. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Բաց եմ ցանկացած խոսակցության համար, եթե կարիք ունենք իրար լսելու, բայց մի պայման ունեմ՝ եթե դա լինում է քաղաքակիրթ ձևով, նորմալ բառապաշարով, հայերեն, հռետորաբանությունը պետք է լինի համապատասխան։ Չեմ փորձելու ոչ մեկին դաստիարակել, արդեն այդ տարիքին չենք։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին հարցին։

Նա նաև նշեց, որ քաղաքականության մեջ գրված ու չգրված կանոններ կան` բարոյական դաշտում գտնվող։

՛՛Հիմա էլ պատրաստ եմ խոսակցության, սակայն առաջին օրվանից խորհրդարանական ընդդիմությունը երկխոսությունից հրաժարվել էր, մինչև հիմա էլ այդ իրավիճակն է։ Պատրաստ եմ հրավիրել, լսել իրենց տեսակետները, իրենց ցանկությունը չկա։ Բառապաշարը, որը կա, կիրառվում է փողոցում մեկուկես ամիս, ինձ համար անընդունելի է՛՛-ասաց նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

  • Կիսվել: