չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
«Պատմական խաղաղության կնքման շուրջ առաջընթաց կա». Ադրբեջանի ԱԳՆ

«Պատմական խաղաղության կնքման շուրջ առաջընթաց կա». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման արդյունքներով:

Այդ երկրի ԱԳՆ-ն, մասնավորապես, նշում է, որ  ՛՛պատմական խաղաղության կնքման շուրջ առաջընթաց կա՛՛:

՛՛Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին պատմական համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:

  • Կիսվել: