շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատկերացնում եմ՝ ինչ երկխոսություն կլիներ Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջեւ. Մանուկյանը՝ Սաղաթելյանի հոր և ՔՊ-ական պատգամավորի մասին

Պատկերացնում եմ՝ ինչ երկխոսություն կլիներ Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջեւ. Մանուկյանը՝ Սաղաթելյանի հոր և ՔՊ-ական պատգամավորի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ Իշխան Սաղաթելյանին վերաբերող ելույթին:

Մանուկյանը, մասնավորապես, գրել է. «Ուզու՞մ եք հասկանալ, թե Նիկոլն ինչպես կազմակերպված անկազմակերպվածությամբ գիտակցաբար երկիրը պատերազմում տարավ պարտության. մեկ օրինակ ԱԺ նիստւմ վառ ցուցադրվեց ու հրապարակվեց:

Այսպես՝ քպ-ականների շարքերում կա նախկինում ձկնագողությամբ զբաղված մեկը, որի թեւերին կարելի է նշմարել բազում սպիներ: Մինչեւ հիմա չի հերքել, որ ինքնավնասում է արել, ՀՀ զինված ուժերում չծառայելու համար: Ու այսօր խոսել է, թե ջոկատ է ունեցել, որշումներ է կայացրել: Հասկանալի՞ է, թե ինչ քաոս է նիկոլը ստեղծել մարտի դաշտում ու թիկունքում, եթե նման մեկը իրեն ջոկատի հրամանատար է հռչակում:

Սա հոխորտացել է, թե Իշխան Սաղաթելյանի հորն էլ բերել են իր ջոկատ: Պատերազմի օրերին դեռ Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանին լավ ճանաչելով, պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջեւ:

Մի բան չեմ հասկանում, լավ, ուղեղը թափած, բայց այդքա՞ն թափած, որ օդում ստերով հոխորտում է, բա որ մի օր Սեւանի ափին իրոք հանդիպի Վաչիկ Սաղաթելյանին, ի՞նչ է անելու... Միշտ զարմանում եմ սրանց վրա: Կարծում են մեր երկրում նիկոլից հետո էլ կյանք չի՞ լինելու...»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել էր. «Իշխան Սաղաթելյանի հայրը, ով իմ ջոկատում էր, պատերազմի ժամանակ խնդրեց տուն գնալ՝ ասելով, որ տղաները կգան, նրանցից ոչ ոք այդպես էլ չեկավ»:

  • Կիսվել: