ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմական գործողություններին առնչվող քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան

Պատերազմական գործողություններին առնչվող քաղաքացիները հոգեբանական աջակցություն կստանան

Կառավարությունը նախատեսում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ մատուցել բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համար։

ՀՀ կառավարությունից հայտնում են.

 Թիրախային խմբեր են`
1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.
2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.
3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանցընտանիքի անդամները.
5) ռազմական գործողություններինմասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.
6) տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).
7) ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ): 

  • Կիսվել: