շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Փաստ». Ցոլակյանը ծանր է տարել, որ առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում

«Փաստ». Ցոլակյանը ծանր է տարել, որ առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում

«Փաստ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Նահապետյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ 

Արտակ Նահապետյանը նախկինում զբաղեցրել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

Նա այդ պաշտոնն ստանձնել էր Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանի՝ պաշտպանության փոխնախարար աշխատելու տարիներին Նահապետյանը աշխատել է ՊՆ-ում եւ մշտապես համարվել է նրա հավատարիմ կադրերից:

Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, նախարար Ֆելիքս Ցոլակյանը միշտ ծանր է տարել, որ նման առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում, եւ մշտապես ձգտել է ազատվել նրանից» :

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

  • Կիսվել: