կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Պաշտպանության նախարարի կողմից ստորագրվե՞լ է որևէ փաստաթուղթ որևէ երկրի ներկայացուցիչների հետ․ Գեղամ Մանուկյանը՝ Կարապետյանին

Պաշտպանության նախարարի կողմից ստորագրվե՞լ է որևէ փաստաթուղթ որևէ երկրի ներկայացուցիչների հետ․ Գեղամ Մանուկյանը՝ Կարապետյանին

Պաշտպանության նախարարություն հարցում եմ ուղարկել՝ արդյոք 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին ու դրան հաջորդած օրերին զինված ուժերի ստորաբաժանումների և կամավորական խմբերի հետքաշման համար տրվե՞լ է գրավոր պաշտոնական հրաման։ Եթե այո, ապա ո՞ւմ կողմից։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանին։

«Նման հրամանի առկայության պարագայում ինչի՞ հիման վրա է այդպիսի որոշում կայացվել։ Երրորդ՝ ԶՈւ ստորաբաժանումների, կամավորական խմբերի հետքաշումից առաջ ՀՀ, այդ թվում՝ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվե՞լ է որևէ փաստաթուղթ որևէ երկրի ներկայացուցիչների հետ»- շարունակեց Մանուկյանը։

Նա ասաց, որ ՊՆ-ից պատասխանել են, թե հարցի հասցեատերն իրենք չեն։

«Հիմա ո՞ւմ ուղղեմ հարցս»,- կառավարության անդամներին դիմեց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ասաց․

«Դուք Ազգային ժողովում համապատասխան հանձնաժողով եք ստեղծել, այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի, դուք այդ պատասխանները պետք է ակնկալեք ձեր կողմից ստեղծված հանձնաժողովից։ Եթե նորից գրեք, նորից նույն պատասխանն եք մեզանից ստանալու։ Պաշտպանության նախարարն էլ էն կազմակերպությունը չէ, որ թեկուզ դուք ինչ ուզում եք հարցնեք, մենք էլ ինչ ուզում ենք պատասխանել։ Մենք եթե պատասխանում ենք, պարտավոր ենք հիմնովին պատասխանել»։

  • Կիսվել: