շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, չտրվել սադրանքների․ Փաշինյանը՝  Ներքին Հանդի միջադեպի մասին

Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, չտրվել սադրանքների․ Փաշինյանը՝ Ներքին Հանդի միջադեպի մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին։

Նա ցավակցություն հայտնեց չորս զոհերի ընտանիքներին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրևորումն է։

«Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում ՀՀ դիրքապահների կողմից կրակ է արձակվել ու վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Այս հայտարարությունից հետո ՀՀ ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա՝ հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, չտրվել սադրանքների, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա՝ կլինեն իրավական հետևանքներ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Չանայած սրան, Փաշինյանի խոսքով, հաջորդ օրն Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք։

  • Կիսվել: