չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պաշտոնյան, ով ստում է՝ պետք է անմիջապես ազատվի, քրեական պատասխանատվության ենթարկվի. Քոչարյան

Պաշտոնյան, ով ստում է՝ պետք է անմիջապես ազատվի, քրեական պատասխանատվության ենթարկվի. Քոչարյան

Պաշտոնյաներին ստի համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ագարակում հանդիպման ժամանակ։

Խոսելով այն մասին, որ գործող իշխանությունները, չնայած կատարվածին, դեռեւս վայելում են բնակչության մի մասի վստահությունը, Քոչարյանը նշեց.

«Մի մասը դեռեւս հավատում է։  Ընդհանրապես անհասկանալի է, ինչպես կարելի է հավատալ նրանց, ովքեր օրը հինգ անգամ ստում են։ Սուտը դարձել է սովորական երեւույթ, եւ մենք դարձել ենք անթույլատրելիորեն հանդուրժող պաշտոնատար անձանց ստի հանդեպ։ Պաշտոնյան, որը ստում է, պետք է անմիջապես ազատվի։ Մենք արդեն տեսել ենք ստի քայքայիչ հետեւանքները։ Բայց երբ ստում է ու բնակչության մի մասը հավատում է, դա նշանակում է, որ այդ մարդիկ էլ են ղեկավարվում ստով։

Ստի վրա բան չես կառուցի։ Ստի վրա կառուցված շենքը կքանդվի։ Մենք ճաշակում ենք այդ ստի հետեւանքները»,- նշեց Քոչարյանը։

  • Կիսվել: