երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պաշտոնական Երևանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Պաշտոնական Երևանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդներին՝ «Եվրոպական խորհրդի ուղենշային որոշումների» համար։

«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները», - X-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհուրդը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները, իսկ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել։

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: