Փաշինյանը փայլուն կառավարում է. Հակոբ Արշակյան
Շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու համար, դա անիմաստ աղմուկ է, այս բոլոր կարևոր հարցերի շրջանակներից խուսափելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով վարչապետին ինմիչմենտի ենթարկելու նախաձեռնությանը:
Հարցին՝ այսինքն՝ վարչապետը փայլուն կառավարո՞ւմ է, ԱԺ փոխնախագահը դրական պատասխան տվեց. «Այո՛, նա փայլուն կառավարում է բոլոր ոլորտներում»:
Լրագրողներին հետաքրքրում էր ԱԺ փոխխոսնակի կարծիքը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին, և արդյոք ակտիվիստին ծեծելու համար թաղապետը չպետք է պաշտոնանկ արվի: Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց. «Դա իմ որոշելիք հարցը չի: Ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ և ես կարծում եմ, որ անընդունելի է նման պահվածքը»:
ԱԺ փոխախագահը նաև հերքեց լուրը, ըստ որի՝ ինքն այս հարցով դիմել է վարչապետին: