Փաշինյանը մեկնում է Իրան` մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Այն բանից հետո, երբ մայիսի 19-ին ավիավթարից մահացավ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեցին երկու փուլով, որում հաղթեց Փեզեշքիանը։
Նա էթնիկ ադրբեջանցի է, ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 29-ին Մահաբադ քաղաքում (Արևմտյան Ադրբեջան նահանգ):