Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել Վիետնամի ԱԺ նախագահի կողմից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի եկել։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել։