հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախագահի հրաժարականը անակնկալ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի համար` նա դրա մասին իմացել է հրաժարականի հրապարակումից երեք ժամ առաջ միայն

Նախագահի հրաժարականը անակնկալ է եղել նաև Նիկոլ Փաշինյանի համար` նա դրա մասին իմացել է հրաժարականի հրապարակումից երեք ժամ առաջ միայն

Հանրապետության նախագահը ինձ իր հրաժարականի մասին տեղյակ է պահել այն հրապարակելուց մոտ երեք-երեք ու կես ժամ առաջ: Այդ մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին նախագահի պաշտոնից:

«Եվ ես նրան հարցրեցի, թե նա ինձ հետ քննարկում է այդ որոշումը, թե զուտ տեղյակ է պահում, այսինքն ուզում էի հասկանալ, այդ որոշումը քննարկման ենթակա է, թե ոչ: Եվ նա ինձ ասաց, որ արդեն կայացրել է որոշումը»,- պարզաբանեց վարչապետը:

Նա կոռեկտ չհամարեց մեկնաբանել Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարության մեջ տեղ գտած փաստարկները նրա որոշման վերաբերյալ: «Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նրա փաստարկները: Ամեն մարդ իրավասու է ընդունել որոշումներ և փաստարկել դրանք»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև հրաժարվեց մեկնաբանել «Hetq» լրատվականի հետաքննությունը, որում նշվում էր, որ Արմեն Սարգսյանը մինչ նախագահ դառնալը եղել է այլ երկրի քաղաքացի: «Եթե նման խնդիր կա, դրանով պետք է զբաղվեն պատկան մարմինները, ես չէ որ դա պետք է մեկնաբանեմ»,- նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: