կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել եմ նոյեմբերի 9–ի առավոտյան․ Փաշինյան

Եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել եմ նոյեմբերի 9–ի առավոտյան․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ 2020 թ. եռակողմ հայտարարության տեքստը ստորագրել է նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան։
 
«Նոյեմբերի 9–ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Ուշադրություն դարձրեք` ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8–ի լույս 9–ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։ Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9–ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր ավելացումներ է անում։ Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստը այլևս ուժի մեջ չէ»,– ընդգծեց նա։
Ըստ նրա` բոլոր այս բանակցությունները նա վարում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջոցով։ Նոյեմբերի 8–ին և 9–ին նրա հետ ունեցել է շուրջ 20 հեռախոսազրուց, իսկ ամբողջ 44–օրյա պատերազմի ընթացքում` շուրջ 60 հեռախոսազրույց։
 
«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և, ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարեցման մասին, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու մասին, այդտեղ և ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,– հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: