շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը:

Այս մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
 
Համաձայն որոշման՝  հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը:

  • Կիսվել: