երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը Դեյմոն Ուիլսոնի հետ քննարկել է Հայաստանում ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Փաշինյանը Դեյմոն Ուիլսոնի հետ քննարկել է Հայաստանում ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգի առաջմղմանը, կոռուպցիայի դեմ պայքարի քայլերին, խոսքի և մամուլի ազատությանը վերաբերող հարցեր:

Դեյմոն Ուլիսոնն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը վերոնշյալ ոլորտներում` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին:

Կարևորվել է ՀՀ կառավարության և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի միջև հետագա սերտ համագործակցությունը:

  • Կիսվել: