Փաշինյանը՝ Բաքվի գերությունից վերադարձած անձանցից մեկի՝ ՔՊ խմբակցության ընտրացուցակում հայտնվելու հավանականության մասին
Հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այն տեղեկությունները, որ ադրբեջանական գերությունից ազատված անձանցից մեկը՝ Գեւորգ Սուջյանը, կարող է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախընտրական ցուցակում։
«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է։ Այստեղ քաղաքականությամբ կարող է զբաղվել յուրաքանչյուրը»,-նշել է նա:


