երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել կանցլեր Շոլցի ջանքերը` երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հավատամրությունը խաղաղության գործընթացին:

 

Օլաֆ Շոլցն ընդգծել է պատրաստակամությունը` շարունակելու ջանքերն ի նպաստ խաղաղության և երկխոսության:

  • Կիսվել: