Փաշինյանն ու Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում. Չավուշօղլու
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում և Հայաստանում: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեր հատուկ ներկայացուցիչները չորս անգամ հանդիպել են։ Հետագա հանդիպումները տեղի կունենան Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ենք վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՛՛:
Ըստ թուրք նախարարի՝ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։
՛՛Մենք Ադրբեջանի հետ համաձայնեցված քայլեր ենք ձեռնարկում՛՛,-ասել է Չավուշօղլուն:


