Փաշինյանն Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,- գրել է նա։