Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս ոչ մի կոնկրետություն չկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Դեռ ոչ։ Ոչ», - ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք որևէ հստակություն, թե երբ կլինի Փաշինյանի այցը Մոսկվա։


