հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Փաշինյանի իշխանության տարիներին ՀՀ ինքնիշխանության մակարդակը իջել է «պլինտուս»–ի աստիճան. Սաղաթելյան

Փաշինյանի իշխանության տարիներին ՀՀ ինքնիշխանության մակարդակը իջել է «պլինտուս»–ի աստիճան. Սաղաթելյան

Մայիսի 28-ը ապացուցեց երբ որ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, կա վճռականություն, հնարավոր է հաղթել գերակշռող թշնամուն, ստեղծել պետականություն, պահել պահպանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մայիսի 28-ի խորհուրդը մեզ սովորեցնում է, որ չպետք է տեղի տալ թուլամորթներին, թշնամու հրահանգներին, պետք է կառչած մնալ հայկական հողին և պաշտպանել, այդ դեպքում հաղթանակը երաշխավորված է»,–ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, որ մենք այսօր ավելի պետություն ենք, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, որ հայ ժողովուրդը այսօր հայրենիք փնտրելու կարիք չունի, քանի որ արդեն ունի այն, Սաղաթելյանն ասաց. «Դա անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են։ Իր իշխանության տարիներին Հայաստանի ինքնիշխանության մակարդակը իջել է պլինտուսի աստիճան, իր իշխանության տարիներին Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հետևաբար ինքը պետականությունից, հայրենիքից, պետությունից խոսելու իրավունք չունի, որովհետև ինքը, ըստ էության, դրա թշնամին է։

Նիկոլ Փաշինյանը իր իրական Հայաստանի կոնցեպտով փորձում է արդարացնել այն բոլոր զիջումները, որ արվել են թշնամուն։ Այս հանձնումները հիմնավորելու համար հորինել է այս իրական Հայաստանի կոնցեպտը և կեղծ խաղաղության օրակարգը, որով փորձում է մեր հասարակությանը կերակրել, դրանով փորձելով մեկ անգամ ևս վերընտրվել կամ վերարտադրվել»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այս իշխանությունների մնալու դեպքում մեր բոլոր ազգային տոները դուրս են մղվելու. «Ինչպես չնշվեց Արցախի անկախության օրը սեպտեմբերի 2–ին, ինչպես ապրիլի 24-ը պետական մակարդակով որևէ կերպ չնշվեց, այո, ինչ-որ ժամանակ հետո նաև մայիս 28-ը չի նշվելու, որովհետև իրենք ապազգային, թրքահպատակ իշխանություն են և ամեն ինչ անում են ազգային մեր ինքնությունից հեռացվելու համար»։

  • Կիսվել: