Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով. Պուտին
Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած քաղաքական ուժերն առաջնորդվում են արևմտյան չափանիշներով: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք դա վաղուց են ասում, չեն ամաչում, դա անում են բացահայտ։ Իրականում այստեղ ոչ մի վատ բան չկա, առաջնորդվում են ինչ-որ արևմտյան չափանիշներով, եվրոպական չափանիշներով»,-նշել է նա:



