ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Փաշինյանի հետ երկար աշխատել եք, գուցե դա՞ է պատճառը, որ Ձեզ ընտրեցին. հարց` Մանավազյանին

Փաշինյանի հետ երկար աշխատել եք, գուցե դա՞ է պատճառը, որ Ձեզ ընտրեցին. հարց` Մանավազյանին

Փակ, գաղտնի քվեարկություն է եղել եւ կարեւոր չի, թե քանի ձայն եմ ստացել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության թեկնածու ընտրված Արուսյակ Մանավազյանը։

Հարցին, թե արդյոք ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ ինքը երկար տարիներ աշխատել է Փաշինյանի հետ, Մանավազյանը շեշտեց, որ այո, ինքը երկար տարիներ է աշխատել Փաշինյանի հետ, սակայն վերջինս մեկ ձայն ունի, քվեարկության արդյունքները որոշվել են մնացած 19 ձայներով։

Իսկ այն հարցին, թե արդյոք նեղացած հեռացավ Արթուր Հովհաննիսյանը, Մանավազյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանը իրեն շնորհավորել է եւ չի կարծում, որ նեղացած է հեռացել։

  • Կիսվել: