ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում

Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում

Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկում նշված են մի շարք երկրների վարչապետերի անուններ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի անունը։ Այս մասին տեղեկանում ենք միջոցառման պաշտոնական կայքից։ 

 

Կառավարության կողմից, սակայն, պաշտոնական հաստատում չկա միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին։

  • Կիսվել: