Պարոն Ասլանյան, տեղից մի արտահայտվեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք Ձեզ. Ռուբինյանը՝ Հակոբ Ասլանյանին
«Երեկ մի ծիծաղելի ու նողկալի դեպք է տեղի ունեցել»,-մոտենալով ԱԺ-ի ամբիոնին՝ հայտարարեց խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ Պատգամավոր Հակոբ Ասլանյնաը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ և ասել. «Դե դիմացեք, երկու ամիս բան մնաց, հեսա Նիկոլին՝ իր ընկերներով ռադ կանենք կեթան»։
«Գիտեք ինչը հիշեցի, թե ինչպես էր մեր խմբակցության նիստի ժամանակ Ասլանյանը լաց լինում և աղաչում, որ մնա մեր խմբակցությունում, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, «ես բեղ պահեմ՝ ձև անենք, որ դուք ինձ չեք ճանաչում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Ըստ ԱԺ խոսնակի՝ կան մարդիկ, ովքեր «Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են էդ իրենք են»։
«Այս պարագայում իրենք քաղաքկան Պանիկովսկի են... Մեն այնպես արեցինք, որ ռադ արինք, ռադ արինք բայց թոշակը կստանաս, մի անհանգստացի, բայց, այնուամենայնիվ, ամոթ է, Ձեզ հավաք պահեք, և ձեր չափի մեջ պահեք։ հանկած չմտածեք, որ դուք եք Նիկոլ Փաշինյանի շողքը, կամ երբևեիցե կարող եք լինել։ Իրոք երկու ամիս մնաց հետո երևի մարդիկ ձեզ փողոցում տեսնեն՝ չճանաչեն»
Հակոբ Ասլանյանը տեղից արտահայտվեց, ինչին էլ արձագանքեց փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Պարոն Ասլանյան, տեղից մի արտահայտվեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք Ձեզ»,-ասաց Ռուբինյանը։


