ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար. Բագրատ Սրբազանն ու համակիրները Հ1-ի դիմաց են (ուղիղ)

Պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար. Բագրատ Սրբազանն ու համակիրները Հ1-ի դիմաց են (ուղիղ)

Մենք եկել ենք ո՛չ դուռ կոտրելու, ո՛չ պատ քանդելու։ Մենք պահանջում ենք ուղիղ եթեր՝ ժողովրդին դիմելու համար։ Այս մասին Հ1-ի շենքի մոտ հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն այստեղ է եկել իր համակիրների հետ՝ հանրահավաքից հետո:

՛՛Մենք ուղիղ եթեր ենք ուզում այս ստի որջից, որն ամբողջ ժամանակամիջոցում ծառայել է միայն ՔՊ-ին։

Կոչով դիմում եմ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպեն մեր ներկայացուցիչների հետ և քննարկեն ուղիղ եթերի պայմանները՛՛,-նշեց նա։

Հավելենք, որ մինչ այդ Հանրայինից արձագանքել էին, թե պատրաստ են ուղիղ եթերում հարցազրույց կազմակերպել:

  • Կիսվել: