չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին ՌԴ-ից, անհապաղ միջոցներ ձեռնարկել. «Ապրելու երկիր»

Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին ՌԴ-ից, անհապաղ միջոցներ ձեռնարկել. «Ապրելու երկիր»

Արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական զորքերը ռմբակոծում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում, մայրաքաղաք Ստեփանակերտը. Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Մենք Արցախի մեր հայրենակիցների կողքին ենք։

 Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախին։

 Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից, անհապաղ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:

Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: