չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Օվերչուկը պետք է ճիշտ գնահատի Հայաստանի իրավիճակը. Ծովինար Վարդանյան

Օվերչուկը պետք է ճիշտ գնահատի Հայաստանի իրավիճակը. Ծովինար Վարդանյան

Մեր քաղաքացիները մասնակցել են ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցով ստորագրահավաքին, իրենց իրավունքն են իրացրել, բնականաբար Ազգային ժողովն էլ իր իրավասության շրջանակներում ընթացք կտա և և կերևա, ինչպես է լինում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՌԴ-ն շատ սուր է արձաֆանքել այդ զարգացումներին:

«Ակնկալիքները պետք է ճիշտ ձևավորել: Որևէ ծայրահեղության մեջ ընկնել չարժի, սա ընդամենը սովորական ընթացակարգ է, որը հարուցել են մեր քաղաքացիները»,-ասաց նա:

Հարցին՝ ինչի՞ մասին են Ռուսաստանի զգուշացումները, երբ ասում են՝ Հայաստանից արտահանումը 70-80%-ով կկրճատվի, գնաճ կսպասվի և այլն, Վարդանյանը պատասխանեց. «Դե ես կարծում եմ՝ ես չպետք է մեկնաբանեմ Օվերչուկին, թե ինքը ինչ է ենթադրում այն տեղեկատվությունից, ինչը որ տեսել է: Կարծում եմ՝ Օվերչուկը պետք է որ ճիշտ գնահատած լինի իրավիճակը, իր մասնագիտական փորձը, քաղաքական անցած ճանապարհը պետք է թույլ տա ճիշտ գնահատել իրավիճակը»:

Նա նկատեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցության հարթակ է, օգտվում են բոլորը, որոնք համագործակցում են:

  • Կիսվել: