Ով ընտրությունները կեղծել է, չարիք է. Մարուքյան
«Կարծում եմ, որ վարչապետը շատ ճիշտ հայտարարություն է արել՝ ով ընտրությունները կեղծում է, այդ կեղծիքով ուզում է իշխանությունը պահել, չարիք է»,- խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց »Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանն՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանում արված հայտարարությունը, թե «չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։
«Մոռացե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց 96 թվի համար: Ով ուզում է լինի, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակ նախագահ եղել, կեղծիքներ են իրականացվել իշխանությունը պահելու համար, ուրեմն նրան էլ է վերաբերում, ի՞նչ կա զարմանալու»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի համագործակցությանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նա փորձել է չարիքը կիրառել մեկ այլ չարիքի դեմ, հետո փոխվի, որ փոփոխություններ լինեն։
«Ես հիշում եմ, որ այն ժամանակ բազմաթիվ մարդիկ որևէ կերպ Լևոն Տեր-Պետրոսյանին որպես լիդեր չհամարելով, նրա օգտին քվեարկում էին, որ երկրում փոփոխություններ տեղի ունենային: Հետևաբար՝ զարմանալու բան չկա, և ով ընտրությունները կեղծել է, չարիք է, ով ուզում է լինի»,- ասաց Էդմոն Մարուքյանը։