երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ով կողմ կքվեարկի Անահիտ Սարգսյանի թեկնածությանը, ենթադրում եմ, որ կիսելու է նրա գնահատականը, որ հայ ժողովրդի 95 տոկոսը ոչխար է. Գևորգ Պապոյան

Ով կողմ կքվեարկի Անահիտ Սարգսյանի թեկնածությանը, ենթադրում եմ, որ կիսելու է նրա գնահատականը, որ հայ ժողովրդի 95 տոկոսը ոչխար է. Գևորգ Պապոյան

Դուք տեղյակ էիք, որ ձեր ներկայացրած թեկնածուն ժողովրդին անվանել էր ոչխար, եթե տեղյակ չէիք, ապա արդյոք հիմա զղջում եք, որ իրեն ներկայացրել եք, իսկ եթե տեղյակ էիք, ապա արդյոք չեք ամաչում, որ այսպիսի թեկնածու եք առաջադրել:

Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ընդդիմության ներկայացրած՝  Անահիտ Սարգսյանի՝ ՄՊՀ անդամի թեկնածությանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ թեկնածուն «ոչխար» է անվանել նրանց, ովքեր մերժել են Սերժին, իսկ դա այն ժամանակ ժողովրդի 95 տոկոսն էր:

«Տիկին Սարգսյանի հետ ամեն ինչ պարզ է: Այն պատգամավորը, որը կողմ կքվեարկի Անահիտ Սարգսյանի թեկնածությանը, ենթադրում եմ, որ ինքը կիսելու է Անահիտ Սարգսյանի գնահատականը առ այն, որ հայ ժողովրդի 95 տոկոսը ոչխար է»,-ասաց նա և նկատեց,  որ թեկնածուն չի զղջում»,- ասաց նա:

  • Կիսվել: