Ով է Մեղրիի համայնքապետի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը
Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշմամբ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց ՔՊ անդամ, կարատեի մարզիչ Արարատ Թումանյանը։
Նա 46 տարեկան է, ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանը, մասնագիտությամբ իրավագետ է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։
Արարատ Թումանյանն ազգակցական կապ ունի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ, թեեւ նա այժմ ապրում է Ագարակ քաղաքում, բայց ծնունդով Կապանից է։


