երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 72 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 72 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 8-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 14, անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու` 8, յուրացման կամ վատնման և թմրանյութի հայտնաբերման՝ 6-ական, ապօրինի ծառահատման ու ընտանեկան բռնության՝ 4-ական, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ծեծի կամ ապօրինի այլ բռնի գործողություններ կատարելու, պաշտոնեական անփութության, առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքի և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։

 
 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: