երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Սարգիս Գալստյանին լրտեսության մեջ մեղադրելու ու դատելու գործընթացը ՀՀ իշխանությունների «արցախցիները մեղավոր են» հայտարարությունների մեջ է տեղավորվում. Արցախի ԱԺ պատգամավոր

Սարգիս Գալստյանին լրտեսության մեջ մեղադրելու ու դատելու գործընթացը ՀՀ իշխանությունների «արցախցիները մեղավոր են» հայտարարությունների մեջ է տեղավորվում. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի համոզմամբ, իր ազգական՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին լրտեսության մեջ մեղադրելու ու դատելու գործընթացը ՀՀ իշխանությունների «արցախցիները մեղավոր են» հայտարարությունների մեջ է տեղավորվում։ 

«Սարգիս Գալստյանի փաստաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը, որ ապօրինի են ձերբակալել։ Օրվա իշխանությունները ցանկացած պահ, առիթ բաց չեն թողնում  իրենց մեղքերն այլ մարդկանց վրա տեղափոխելու, սլաքներն ուղղելու համար։ Սա հերթական նման դատն էր, որ իբր թե արցախցիները մեղավոր են։

Ըստ փաստաբանի, խոսքերի, միայն ու միայն իրենց ունեցած փաստը, որ Սարգիս Գալստյանն իբր թե լրտես է, դա հայ-թուրքական բառարանն էր, որը գտել են, որն այդ մարդու մասնագիտության հետ էր կապված և հիմնվելով դրա վրա կամ ճնշումների ներքո կորզած  ինքնախոստովանական ցուցմունքով, որն առ ոչինչ է, մարդուն ազատազրկում են։ Իհարկե, իմ գնահատականը բացասական է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Դավիթ Գալստյանը։

  • Կիսվել: