շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Որքան կարևոր է ԵՄ-ի համար ադրբեջանական գազը

Որքան կարևոր է ԵՄ-ի համար ադրբեջանական գազը

Ադրբեջանը չափազանց կարևոր դեր է խաղում ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու հարցում, «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Ցեկուտան՝ անդրադառնալով ԵՄ և Արբեջանի միջև ստորագրված հուշագրին:

Դեսպան Ցեկուտան շեշտում է՝ հուշագրի ստորագրումը կապված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, ինչպես նաև Կրեմլի կողմից էներգակիրներից ստացված եկամուտն իր ագրեսիվ պատերազմի ֆինասավորման հետ: «Յուրաքանչյուր լրացուցիչ էներգակիր, որը կարող է տեղափոխվել Եվրոպա, կարևոր է: Ադրբեջանից Եվրոպա լրացուցիչ բնական գազի տեղափոխման հնարավորությունը կարևոր է եվրոպական էներգետիկ անվտանգության և Եվրոպայում կանաչ էներգիայի զարգացման տեսանկյունից»,- ասում է նա: Հիշեցնենք, որ հուլիս ամսին Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախատեսում է մինչև 2027 թվականը ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալը հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի, որը կարող է կրկնապատկել Ադրբեջանից Եվրոպա գազի ներկրումը։

  • Կիսվել: