Որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով, պատրաստ եղեք դատվելու՝ էս ամեն ինչի համար. Սամսոնյան
Տուն գալով պարզեցի, որ ՀՔԾ կողմից ծանուցում ունեմ և որպես մեղադրյալ ներգրավված եմ «սուտ մատնության» գործով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քաաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծ ասած էս զարգացումն ամենասպասելին էր և ամենաանհեռանկարը իշխանությունների համար, բայց Նիկոլը գնաց սրան: Ի դեպ, այս գործը նույն քննիչի մոտ է, որն ինձ սպառնացել էր, որ դատելու է:
Սա բացահայտ ու լկտի հարձակում է ՄԱՄՈՒԼԻ և խոսքի ազատության վրա, այս քայլով Նիկոլը մեզ մոտեցնում է հարևան պետությանը, իսկ իրեն` իր սիրելի կիրթ անձնավորությանը, բայց դե ինքն ա ընտրել էս ուղին:
Վաղը ժամը 13:00-ին կլինեմ ՀՔԾ-ում, սիրով կպատասխանեմ նաև ԶԼՄ-ների հարցերին: Տեղի ունեցողի մասին ավելի համապարփակ կարծիք կհայտնեմ վաղը, իսկ հիմա միայն ասեմ, որ Հայաստանում չի կարող գտնվել գեթ 1 մարդ ով կարող է կասկածել, որ սույն աբսուրդը քաղաքական հետապնդում է:
Հ.Գ. Ուրեմն հատուկ էս գործը կարելու հրահանգ տված հոգեկան հիվանդի ու էդ հրամանն իրականացնողների համար ասեմ, որ սրանով ինձ տասնապատիկ ավել ստիմուլ եք տալիս: Դուք պատրաստ եղեք դաժան պայքարի, իսկ դրանից հետո դատվելու` էս ամեն ինչի համար»: